Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հերքել է թիմի արգենտինացի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոյի՝ «Բարսելոնա»-ից հեռանալու մասին լուրերը:
«Նախ, Մասկերանոն պայմանագիր ունի «Բարսելոնա»-ի հետ մինչ 2018 թվականը, սակայն ավելի կարևոր է այն, որ մենք շատ շուտով համաձայնության կգանք նրա հետ նոր պայմանագրի կնքման հարցում:
Մասկերանոն կարևոր ֆուտբոլիստ է «Բարսա»-ի համար, և ես վստահ եմ, որ նա չի լքի «Բարսելոնա»-ն», – ասել է Ռոբերտ Ֆերնանդեսը:
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Մասկերանոն «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 51 հանդիպման:








































