Կատալոնիայի բնակիչների 55 %-ն աջակցում է իսպանական ինքնավարության անկախացման գաղափարին: Այս մասին հաղորդում է Europa Press գործակալությունը` վկայակոչելով վերջին հարցման տվյալները, որոնք անցկացրել է հասարակական կարծիքի հետազոտման կատալոնական կենտրոնը:
Հարցումը ցույց է տալիս, որ 2013 թ. հունիսի դրությամբ Կատալոնիայի բնակչության 55.6 %-ը կողմ է, որպեսզի Կատալոնիան անկախանա Իսպանիայից, այն դեպքում, երբ 2012 թ. փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 44.6 %:
Հարցման մասնակիցների 51 %-ը հույս է հայտնել, որ անկախություն ձեռք բերելուց հետո Կատալոնիայում կենսամակարդակը կաճի, իսկ 22 %-ի կարծիքով` այն կնվազի: