Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
Չավուշօղլուն դա որակել է որպես «թուրքական պատմության մթագնում». «Անհիմն ու անպատասխանատու որոշումների օգնությամբ մյուս երկրների պատմության մթագնումը սեփական պատմության մութ էջերը փակելու եղանակ չէ»:









































