Thursday, 02 07 2026
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում

Հայկական բասկետբոլի վերելքի ուղին

2011 թվականից Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում  է աշխարհի տարբեր երկրներում բնակվող շնորհալի հայ բասկետբոլիստներին հավաքագրելու եւ մարտունակ հավաքականներ ստեղծելու համար: Կատարված աշխատանքն աստիճանաբար տալիս է իր արդյունքները, եւ այսօր շատերն են ցանկանում ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո եւ բարձր պահել հայրենիքի պատիվը: 2016 թվականին Հայաստանը Եվրոպական առաջնություններում ներկայացված կլինի միանգամից 4 հավաքականներով, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր պետության պատմության մեջ:

16 տարեկանների հավաքական

Պատանեկան այս տարիքային հավաքականը մասնակցելու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հավաքականում հանդես են գալու բացառապես հայկական թիմերում ելույթ ունեցող տղաներ: 10 երկրների մասնակցությամբ կայանալիք Եվրոպայի առաջնությունը հստակ ցույց կտա, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ապագայում հայ պատանիներից, ովքեր բնակվում եւ մարզվում են Հայաստանում:

20 տարեկանների հավաքական

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների կամ պարզապես երիտասարդական հավաքականը նախորդ տարի հաջողությամբ մասնակցեց Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը՝ 7 խաղերում տոնելով 3 հաղթանակ: Ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վարկանիշով Եվրոպայի 54 երկրների շարքում ընթանում է 29-րդ տեղում: Նախորդ տարի երիտասարդականում հանդես եկած 4 բասկետբոլիստներ տեղափոխվել են Հայաստանի ազգային հավաքական: Հավանական է, որ այս տարվա երիտասարդականն էլ ազգայինի համար աճեցնի եւս 4-5 բասկետբոլիստներ: Ժամանակակից բասկետբոլում չկան ազգային ուժեղ հավաքականներ, որոնք կայուն կերպով կադրեր չեն ստանում երիտասարդականից:
Այս տարի տարի Հայաստանի երիտասարդական հավաքականում պատրաստվում են իրենց նորամուտը նշել Ռուսաստանում, Սիրիայում եւ ԱՄՆ-ում հանդես եկող 7 հայազգի եւ մեկ օտարազգի բասկետբոլիստներ: Նրանք մասնակցելու են Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը, որտեղ բավականին թեժ մրցակցություն է սպասվում (մասնակիցների թվում են նաեւ բասկետբոլային գերտերություններ համարվող Ռուսաստանը եւ Խորվաթիան):

Ազգային հավաքական

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի տղամարդկանց մեծահասակների հավաքականը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որտեղ ելույթ են ունենալու 8 թիմեր: Այս ստուգատեսը թույլ կտա հասկանալ, թե ինչ ներուժ ունի Հայաստանի հավաքականը, որտեղ ելույթ են ունենալու  ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում հանդես եկող հայ բասկետբոլիստներ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր նպատակը 2017 թվականից աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին կանոնավոր մասնակցելն է: Նոր մրցակարգի համաձայն՝ ընտրական փուլի մասնակիցները հանդես են գալու սեփական հարկի տակ եւ հյուրընկալվելիս: Նման ձեւաչափով մրցակարգը թույլ կտա, որ Հայաստանում հազարավոր մարզասերներ հնարավորություն ունենան աջակցել ազգային թիմին: Մարտունակ հավաքական ունենալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները պատշաճ կերպով մասնակցեն Եվրոպայի 2016 թվականների առաջնություններին:
Խորը վերլուծություններից եւ ուսումնասիրություններից հետո Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան եկել է այն համոզմունքին, որ առանց ազգային հավաքականի կանոնավոր ելույթների հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում  բասկետբոլը բերել բարձր մակարդակի եւ ապահովել մեծ մասսայականություն: Հենց ազգային հավաքականը պետք է դառնա մարզաձեւի զարգացման լոկոմոտիվը, ինչի վառ ապացույցը ներկայումս բասկետբոլում հաջողություններ գրանցող երկրներն են:

Կանանց բասկետբոլ


Մինչեւ 18 տարեկանների հավաքական

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ուշադրություն է դարձնում նաեւ կանանց բասկետբոլին եւ այս տարի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը կմասնակցի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների ընտրանին: Նախորդ տարի այս թիմը մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում գրավել է 2-րդ հորիզոնականը եւ մեծ հույսեր ներշնչել: Հայաստանաբնակ պատանի բասկետբոլիստուհիներին այս տարի միանում են նաեւ Ռուսաստանում հանդես եկող հայ մարզուհիներ, որոնց օգնությամբ հավաքականն ավելի մարտունակ կդառնա:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում