TP-Link հեռուստակոմունիկացիոն սարքեր արտադրող ընկերությունը հարցում է անցկացրել Մեծ Բրիտանիայի պարզելու համար, թե կյանքի որ հատկանիշներն են նրանց համար ավելի կարևոր:
Ինչպես հաղորդում է CitiFM Online-ը, հետազոտության արդյունքները շոկի են ենթարկել փորձագետներին: Պարզվել է, որ բրիտանացիներն ավելի շատ վախենում են կորցնել համացանցին հասանելիությունը, քան մի քանի շաբաթ զրկվել սեքսից: Հարցման մասնակիցների 42 %-ի կարծիքով` համացանցի հասանելիությունն ավելի կարևոր է կայուն անձնական կյանքից; Բացի այդ, բրիտանացիներից շատերի համար համացանցն ավելի կարևոր է սննդից և կացարանից:
Փորձագետները հարցում են անցկացրել Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի 18-55 տարեկան բնակիչների շրջանում:
Բրիտանացիների 82 %-ը խոստովանել է, որ նյարդային և դյուրագրգիռ են դառնում, եթե նրանց ինչ-ինչ պատճառներով զրկում են համացանց դուրս գալու հնարավորությունից: 25 %-ն ասել է, որ համացանցի շնորհիվ կապ են պահպանում մարդկանց հետ: 7 %-ը վստահեցնում են, որ համացանցը դրական ազդեցություն է ունեցել իրենց անձնական կյանքի վրա:








































