Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առիթով Բեռլինում հավաքված հայերը քոչարի են պարել: Հավաքվածները, ովքեր մի քանի ժամ Բունդեսթագի դիմաց անհամբեր սպասում էին օրենսդիրների որոշմանը, պարել են Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանելով:
Հայերի ուրախությունը կիսել են նաև հավաքված քրդերը, ովքեր թուրքերենով բղավել են. «Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը», «Ի հեճուկս ամենի` բոլորս հայ ենք»:







































