Pirate Bay ֆայլեր փոխանակող կայքի հիմնադիրներից մեկը` Գոթֆրիդ Սվարթհոլմ Վարգը, որին Շվեդիայի իշխանությունները մեղադրում են երկրի հարկային մարմինների համար գաղտնի տվյալների մշակմամբ զբաղվող ընկերության դեմ ցանցահենային հարձակում իրականացնելու մեջ, դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, հաղորդում է Reuters-ը:
Ըստ հետաքննության` ընկերության տվյալների բազան կոտրելու շնորհիվ չարագործները ստացել են վկաների պաշտպանության ծրագրերի տվյալները:
Վարգը ձերբակալվել և արտաքսվել էր Կամբոջայից նախորդ տարվա սեպտեմբերին: Շվեդիան Վարգի հանդեպ հետախուզություն էր հայտարարել, քանի որ նա չէր ներկայանում շվեդական բանտ՝ պատիժը կրելու, որին նա դատապարտվել էր 2009 թ.՝ հեղինակային իրավունքները խախտելու համար: