Գերմանիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ՝ գրում է Focus-ը։ Առավել ուժգին տուժել է Ներքին Բավարիայի Զիմբախ-ամ-Ինն քաղաքը, որտեղ փրկարար ծառայությունները մարդկանց տարհանել են մոտորանավակներով և ուղղաթիռներով։
Նշվում է, որ գոյություն ունի կամուրջների ու էստակադաների փլուզման սպառնալիք։
Պարբերականի փոխանցմամբ՝ քաղաքացիների անհանգստությունն են առաջացնում թալանչիները։
Գերմանիայում տեղատարափ անձրևներն ուղեկցվում են ուժգին քամիով։ Գետերում ջրի մակարդակը բարձրացել է։ Անբարենպաստ եղանակային կանխատեսումը տարածաշրջանում կպահպանվի մինչև հանգստյան օրեր։










































