«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է 50 մլն եվրո վճարել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի պաշտպան Էմերիկ Լապորտի տրանսֆերի դիմաց: Այդ մասին հայտնում է CadenaSer-ը:
Նշվում է, որ գործարքը կկայանա ֆրանսիացի պաշտպանի՝ վնասվածքից վերականգնվելուց հետո: Լապորտի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Իսպանացի մասնագետը, ով «Բավարիա»-ում 3 տարի աշխատելուց հետո գլխավորել է «Մանչեսթեր Սիթի»-ն, ցանկանում է հզորացնել թիմի կենտրոնական պաշտպանության գիծը:







































