ԵՄ-ն կասկածի տակ է դնում Լեհաստանում օրենքի գերակայությունն ու սպառնում պատժամիջոցներ սահմանել երկրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Ինչպես հաղորդվում է՝ Եվրահանձնաժողովը Լեհաստանի կառավարությանը մեղադրում է այն բանում, որ ազգային Սահմանադրական դատարանի հակասական բարեփոխումը հակաժողովրդավարական է և իրենից ներկայացնում է «պարբերական սպառնալիք» երկրում օրենքի գերակայությանը։
FT-ն գրում է, որ օրերս Եվրահանձնաժողովը պաշտոնական նախազգուշացում է արել լեհական իշխանություններին, սակայն նրանք իրենց հերթին մտադիր չեն զիջել։
«Կարծիքը մնում է կարծիք, այն ոչ մի ազդեցություն չունի որոշումների վրա, որոնք կընդունվեն Լեհաստանում։ Դա Լեհաստանի խնդիրն է, և մենք պետք է լուծենք այն»,- հայտարարել է երկրի վարչապետ Բեատա Շիդլոն։
Պարբերականի տեղեկություններով՝ եթե նախազգուշացմանը չհաջորդեն փոփոխությունները, Եվրահանձնաժողովը կարող է Լեհաստանի նկատմամբ սահմանել պատժամիջոցներ՝ տուգանքի կամ ԵՄ նոր օրենքների համար քվեարկության ժամանակ ձայնի իրավունքից զրկելու տեսքով։
Նշվում է, որ սա առաջին դեպքն է բլոկի պատմության մեջ, երբ ԵՄ-ն մեղադրում է իր կազմի մեջ մտնող պետությանը ժողովրդավարության պառակտման համար:









































