Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին հարկերից խուսափելու պաշտոնական մեղադրանք է ներկայացվել:
Արգենտինացի խաղացողն ու նրա հայրը մեղադրվում են 4 մլն եվրոյի չափով հարկ չվճարելու մեջ: «Ոսկե գնդակ»-ի քառակի մրցանակակիրն ու նրա հայրը պետք է դատարան գնան սեպտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ Մեսսին մեղադրվում է 2007-09թթ իր եկամուտները զգալիորեն քիչ ներկայացնելու և դրա արդյունքում պետությանը մոտ 4 մլն եվրո չվճարելու մեջ:







































