Սիրիայի Դարայա պաշարված քաղաքի բնակիչները 2012թ. նոյեմբերից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն են ստացել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Կարմիր խաչին:
Երեկ կառավարական ուժերով պաշարված քաղաք է ժամանել մարդասիրական շարասյունը, որը հասցրել է պատվաստանյութ, դեղորայք և մանկական սնունդ:
Դա հնարավոր է դարձել կրակի դադարեցման ռեժիմի շնորհիվ, որը մարդասիրական կազմակերպությունները համաձայնեցրել են հակամարտող կողմերի հետ:
Քաղաքի բնակիչները մի քանի տարի է՝ սննդի, մաքուր խմելու ջրի, դեղամիջոցների սուր պակաս ունեն: Քաղաքում արդեն ավելի քան 3 տարի էլեկտրականություն չկա: ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված քաղաքում մնում է մոտ 4 000 մարդ:









































