«Մոխրագույնի 50 երանգներ» բեսթսելլերը կնկարահանի «Դառնալ Ջոն Լենոն» (Nowhere Boy) կենսագրական դրամայի հեղինակ, բրիտանացի Սեմ (Սամանտա) Թեյլոր-Ջոնսոնը, հաղորդում է Deadline-ը:
Ավելի վաղ էրոտիկ վեպի էկրանավորման ռեժիսորի հավանական թեկնածուներ էին նշվել Սյուզան Բիրը, Դարեն Արոնոֆսկին ու Ջո Ռայթը:
Եվս մեկ ռեժիսոր՝ Գաս Վան Սենտը, նկարահանել է «Մոխրագույնի 50 երանգ» գրքի մի էպիզոդ: Այդուհանդերձ, ֆիլմի պրոդյուսերները որոշել են, որ ֆիլմի էկրանավորմամբ պետք է զբաղվի կին:
Universal Pictures-ն ու Focus Features-ը սկսել են պատրաստվել ֆիլմի նկարահանումներին, որի համար հիմք հանդիսացած գիրքը 2012թ. գարնանը վաճառվել է 65 մլն օրինակով:
Նրանք գրքի էկրանավորման իրավունքը գնել էին 5 մլն դոլարով:
Ֆիլմի դերասանական կազմն առայժմ հայտնի չէ: