Ֆրանսիայի արևելքում՝ Կոտ դե Օր դեպարտամենտում, պտտահողմի հետևանքով տուժել է մեկ մարդ, մի քանի տասնյակ մարդիկ տարհանվել են, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես այսօր հաղորդել են հրշեջները, որոնք նաև փրկարարական գործառույթներ են իրականացնում երկրում, պտտահողմն անցել է Շատիյոն-սյուր-Սեն քաղաքով, որտեղ քանդել է մոտ 60 տան տանիքները, շուռ տվել ծառեր ու էլեկտրալարեր: Որոշ շինություններ քանդվել են հիմքից:
Զոհերից հնարավոր է եղել խուսափել, քանի որ շատերը հասցրել են ժամանակին հեռանալ իրենց տներից: Առանց էլեկտրաէներգիայի է մնացել գրեթե 15 հազար մարդ Օվ ու Կոտ դե Օր դեպարտամենտներում:
Ֆրանսիայի ազգային հիդրոօթերևութաբանական ծառայության տվյալներով՝ ուժեղ ամպրոպ է սպասվում երկրի ամբողջ տարածքում: