Մյունխենում ստորագրել են Ռուսաստանում գերմանական ներդրումների մասին համաձայնությունը: Ներդրման ընդհանուր ծավալը կկազմի 600 միլիոն եվրո, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի տվյալներով` Մյունխենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ, հունիսի 1-ին Կալուգայի մարզպետ Անատոլի Արտամոնովը և Kronospan ընկերությունը ստորագրվել են մարզի տարածքում փայտաթելքային սալերի արտադրման ձեռնարկություն ստեղծելու ներդրումային համաձայնություն: Նախագիծը նախատեսում է 200 միլիոն եվրոյի ուղղակի ներդրում:
Միաժամանակ՝ նմանատիպ արտադրություն ստեղծելու արձանագրություններ են ստորագրվել Կալինինգրադի մարզպետ Նիկոլայ Ցուկանովի և Բաշկորտոստանի Հանրապետության կառավարության ղեկավարի տեղակալ Իլշատ Տաջիտդինովի միջև:
Այդպիսով՝ Ռուսաստանում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 600 միլիոն եվրո:









































