Լոնդոնում հնագետները հայտնաբերել են հռոմեացիներին պատկանող ավելի քան 400 ցուցանակներ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Ներկայումս հայտնաբերված ցուցանակները հանդիսանում են ժամանակակից Լոնդոնի տարածքում հռոմեացիների կյանքի ամենահին գրավոր վկաները: Գտածոներից մեկը թվագրված է 57 թվականի հունվարի 8-ին:
Գրառումները կատարվել են հատուկ գրչով՝ նախօրոք փայտին քսած մեղրամոմի վրա: Արդեն հաջողվել է վերծանել 410 գրասալիկներից 87-ը: Համաձայն պարունակած տեղեկատվության՝ դրանք օգտագործվել են որպես առաջին «նոթատետրեր»:
Հռոմեացիները դրանց վրա գրանցել են եկամուտներ և ծախսեր, ծառաներին տված տարբեր առաջադրանքներ, ինչպես նաև վարժվել են տառեր և թվեր գրելու մեջ: Սալիկներին գրված անունները վկայում են այն մասին, որ քաղաքը բնակեցված է եղել նշանավոր մարդկանցով և զինվորներով:








































