Իրանի Դիտորդական խորհուրդը, որը վերահսկում է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, հաստատել է հունիսի 14-ին անցկացված նախագահական ընտրություններում Հասան Ռուհանիի հաղթանակը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Ինչպես պարզաբանել են երկրի ներքին գործերի նախարարությունում, Դիտորդական խորհուրդն ուսումնասիրել է ընտրությունների անցկացման գործընթացը և պարզել, որ քվեարկության արդյունքների վերանայման հիմքեր չկան:
Քվեարկությանը մասնակցությունը կազմում է 72.7 տոկոս:
Հասան Ռուհանիի օգտին քվեարկել է 18.6 մլն քաղաքացի (50.68 տոկոս):









































