Ռեադմիսիայի համաձայնագիրը, որպես ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնության մաս, գտնվում է Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման հետ մեկ փաթեթում, հայտարարել է Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Օմեր Չելիկը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք դիտարկում ենք ռեադմիսիայի համաձայնագիրը Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատակայնավցման հետ մեկ փաթեթում»,- հայտարարել է Չելիկը Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ:
Նա ավելացրել է, որ առանց վիզայի ռեժիմ սահմանելու ԵՄ-ի հետ բանակցությունները կշարունակվեն հինգշաբթի օրվանից, երբ Թուրքիա կժամանեն եվրոպական փորձագետները: Ընդ որում, նրա խոսքերով` Անկարան երկրում լուրջ ահաբեկչական սպառնալիքների ֆոնի ներքո չի վերանայի իր հակաահաբեկչական օրենսդրությունը, որը նրանից պահանջում է Եվրամիությունը որպես վիզային ռեժիմի չեղյալ հայտարարելու պայման:











































