Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր մեկնել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)․ Թուրքիայի վարչապետի պաշտոնում դա նրա առաջին արտասահմանյան այցն է:
Յըլդըրըմին ուղեկցում են Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքեշը, ֆինանսների նախարար Նաջի Ագբալը, անտառտնտեսության ու ջրային պաշարների նախարար Վեյսել Էրօղլուն:
Թուրքիայի վարչապետական ապարատը հայտնել է, որ Յըլդըրըմի հաջորդ այցը կլինի Ադրբեջան, ուր նա կմեկնի ուրբաթ: Վերջին տարիներին Թուրքիայի վարչապետների համար ավանդական են դարձել առաջինը ՀԿԹՀ ու Ադրբեջան այցելելը:











































