Ականանետային արկը, որն արձակվել է Սիրիայի տարածքից, պայթել է Գոլանի բարձունքների այն հատվածում, որը գտնվում է Իսրայելի հսկողության տակ՝ հաղորդում է Interfax-ը:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Իսրայելցի զինվորականները ենթադրում են, որ արկն արձակվել է Սիրիայի տարածքում զինվորականների և ապստամբների միջև մարտերի ընթացքում:









































