ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում վաճառքի է հանվել առանձնատունը, որը 1982 թ. ձեռք է բերել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է Aol. Finance-ը:
Թրամփը լողավազանով և թենիսի կորտով առանձնատունը գնել է 4 մլն դոլարով: Բաժանվելուց հետո տան սեփականության իրավունքն անցել է նրա առաջին կնոջը՝ Իվանային: Իվանան հետո անշարժ գույքը վաճառել է 14 մլն դոլարով:
Այսօր տունը վաճառվում է 45 մլն դոլարով: Անցած տարի այն վաճառքի էին հանել 54 մլն դոլարով, բայց գնորդ չի գտնվել:










































