Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Վանաձորում մանկավարժները չեն կարողանում ստանալ մայիս ամսվա աշխատավարձը

Վանաձորի թիվ 8 դպրոցի գործին արդեն խառնվում է Լոռու երրորդ մարզպետը, սակայն ինը տարվա մեջ խնդիրը չի լուծվում:

2004-ին աշխատատեղերի և աշխատողների կրճատման հիմքով համակարգչային օպերատոր և ինֆորմատիկայի ուսուցիչ Սուսաննա Սարգսյանը ազատվել է աշխատանքից և վերականգնվել դատական կարգով, սակայն, ըստ դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի՝ ուսուցչուհին 22 օր չի ներկայացել աշխատանքի: Դրանից հետո ԴԱՀԿ աշխատակցի հետ եկել է, պարտավորեցրել ավելացնել իր դասաժամերը, որից հետո նորից չի կատարել աշխատանքային պարտականությունները և որպես գործալիք՝ 22 օր բացակայելու համար ազատվել աշխատանքից: Նա նշեց, որ այս տարիներին կատարվել է պետական միջոցների հափշտակություն:

«Այսօր խոսքը 11 միլիոնի մասին է, 2012-ին նորից դիմել է դատարան՝ պահանջելով 2007-ից մինչև 2012-ի չստացված աշխատավարձը՝ հիմքում դնելով այն աշխատավարձի չափը, որը երբեք մեզ մոտ նա չի ստացել. նա մեկ դրույքի աշխատավարձի թուղթ է ներկայացրել, իսկ դատավոր Ալավերդյանը, առանց հիմնավոր ստուգելու փաստաթղթերը, որոշել է, որ պետք է տրվի: Եվ հիմա նոր հայցապահանջի հիմքում այդ սուտ աշխատավարձի չափն է»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ 2 մլն 632 հազար արդեն տարվել է դպրոցից, հիմա պահանջում է ութ միլիոն, մյուս ամիս արդեն կլինի 8 միլիոն 66 հազար:

«Դպրոցը թալանվում է մեկ անձի կողմից»,- հայտարարեց տնօրենը:

Ի դեպ, Սուսաննա Սարգսյանը աշխատում է Վանաձորի կրթության ազգային ինստիտուտում:

Գործի վերաբերյալ տասը դատական գործ կա՝ երկու վարչական, երկու քրեական և վեց քաղաքացիական: Ըստ տնօրենի՝ սա փող աշխատելու միջոց է, որը մեզանում նախադեպ է դառնում, և հիմա Վանաձորի դպրոցներից մեկում համակարգչային օպերատորը դպրոցի տնօրենից չորս տարվա հարկադիր պարապուրդի գումար է ուզում:

2007թ. դպրոցից բռնագանձվել է 2 մլն 632 հազար դրամ, իսկ այս տարվա ապրիլին դատարանի որոշմամբ՝ 1 մլն 870 հազար դրամ:

Մայիս ամսվա աշխատավարձը մանկավարժները չեն ստացել, քանի որ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել դպրոցի աշխատավարձերի հաշվեհամարի վրա: Այս պահին դպրոցի հաշվեհամարի վրա 3.5 միլիոն սառեցված գումար կա, չեն թողնում ստանան աշխատավարձ, Լոռու մարզի ԴԱՀԿ պետի հետ հանդիպել են, ասել, որ իրավունք չունեն մարդու աշխատածը գանձելու:

Տնօրենը կարծում է, որ այս ամենը հովանավորվում է Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի կողմից:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այս գործում անձնական վրեժխնդրության պահ կա, տնօրենը նշեց, որ նման բան չկա, օպտիմալացման արդյունք էր:

Մանկավարժներից մեկը նշեց, որ ինքը ուներ չորս ժամ, և պետք է կրճատվեր:

«Այս ամենը կառուցել է ստի վրա, և մենք ինը տարի՝ մեր հանգիստը խանգարած, աշխատում ենք»,- ասացին ուսուցիչները:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում