ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր – երախաների և դեռահասների առողջության ինստիտուտ:
«Մենք առհասարակ երեխայամետ ազգ ենք, բոլորս երեխաների շուրջն ենք, և կարծես թե տրամաբանական է, որ աճող սերունդը պետք է մեզնից լավը լինի, այդպես էլ կա: Մեր պարտքն է նրանց ամենակարևոր իրավունքը՝ առողջության իրավունքը ապահովել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Մուրադյանը:
«Արաբկիր» ԲՀ-ում բուժվող երեխաների մասնակցությամբ ուրախ տոնակատարություն է կազմակերպվել, նրանց ցանկությունը առողջանալը և տուն վերադառնալն է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































