Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարները բարձր են գնահատում ֆուտբոլիստի խաղն ու դիտարկում են նրան որպես փոխարինող Խաբի Ալոնսոյին, երբ վերջինս որոշի լքել «Ռեալ»-ը:
Իսպանական գրանդը 25 մլն եվրո է առաջարկում Գյունդողանի տրանսֆերի դիմաց:





































