Եմենի ընդդիմության համակարգող խորհուրդը կոչ է արել երկրի ողջ բնակչությանը սկսել մեկօրյա համաժողովրդական բողոքի ակցիա` հացադուլ, պահանջելով գործող նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականը: Այս մասին այսօր հաղորդում է Al-Jazeera գործակալությունը:
Նշվում է, որ «բողոքի ակցիային կմասնակցեն բոլոր եմենցիները` ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում գտնվողները», նշվում է Խորհրդի հայտարարության մեջ: Համաժողովրդական հացադուլը Խորհրդի կողմից ընդունված «քաղաքացիական դիմադրության սաստկացման» ծրագրի մի մասն է կազմում: Ընդդիմադիրները նաև առաջարկում են քաղաքացիական անհնազանդության նոր ակցիաներ, հատկապես` պետական բոլոր հիմնարկների մուտքերի արգելափակում:
Ընդդիմադիրները շեշտում են, որ բոլոր ակցիաները պետք է կրեն բացառապես խաղաղ բնույթ: