Monday, 29 06 2026
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի

Ո՞րն է կոռուպցիայի հաջորդ օղակը

Հայաստանում ձերբակալվել են ՊՆ գեներալ, երկու գնդապետ: Սա պաշտպանության նախարարությունում ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի սկսած պաշտոնանկությունների գործընթացի շարունակությունն է: Մինչև ուր այն կհասնի, բնականաբար, դժվար է ասել: Միաժամանակ դժվար է ասել՝ գործ ունենք որոշակի իմիտացիայի՞, թե՞ իրապես հակակոռուպցիոն գործընթացի հետ: Ի վերջո, գեներալի ձերբակալությունը կատակ բան չէ: Մյուս կողմից՝ Հայաստանում եղել են ոչ պակաս աղմկոտ ձերբակալություններ, սակայն դրանք, ի վերջո, ավարտվել են անաղմուկ ներումներով՝ չտալով որևէ համակարգային էֆեկտ:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, բացի հարցադրումից՝ իմիտացիա է, թե ոչ, առկա է մեկ այլ հարցադրում էլ՝ եթե ոչ իմիտացիա, ապա ի՞նչ նպատակով կամ մոտիվով: Այսինքն՝ մոտիվը, նպատակը Հայաստանում առկա համակարգային խնդիրնե՞րն են, մասնավորապես պաշտպանական ոլորտում, որոնք բացվեցին ապրիլյան պատերազմին, թե՞ ապրիլյան պատերազմի ընթացքում բացվել են մի շարք այլ խնդիրներ, որոնք ոչ թե պետական կառավարման համակարգի տեսանկյունից են հրատապ, այլ ներիշխանական համակարգի: Այսինքն՝ այս գործընթացով լուծվում են պետակա՞ն կարևորության, թե՞ ներիշխանական նշանակության հարցեր: Եվ սա, իհարկե, ավելի էական հարցադրում է, քան իմիտացիա-ոչ իմիտացիա հարցադրումը:

Սրանից է կախված հասարակությունը կտեսնի՞, պետությունը կզգա՞ տեղի ունեցողի համակարգային էֆեկտ, թե՞ ոչ: Որովհետև անգամ իմիտացիան համակարգային էֆեկտ ունենում է, թեկուզ այդ էֆեկտը փոքր լինի, եթե մոտիվը պետական կարևորությունն է, այսինքն՝ եթե իմիտացիան կատարվում է պետական համակարգի արդյունավետության գոնե քարոզչական շարժառիթով և չկա ներիշխանական շարժառիթը:

Իսկ եթե կա ներիշխանական շարժառիթը, ապա այստեղ անգամ ամենաանկեղծ ու իրական գործընթացը վերածվում է ընդամենը «ռազբորկայի», որի հետ արդեն պետական շահը չունի որևէ առնչություն, քանի որ այդօրինակ ներիշխանական «ռազբորկաները», որպես կանոն, ներառում են և հանգուցալուծվում են նաև պետական ռեսուրսների բաշխումով կամ վերաբաշխումով: Ահա այս տեսանկյունից է պետք դիտարկել պաշտպանական բնագավառում սկսած պաշտոնանկությունները, որոնք շարունակվում են ձերբակալություններով:

Վերջին հաշվով, եթե այստեղ գործ ունենք պետական հրամայականների հետ, ապա գործընթացը սկսելով ՊՆ-ից՝ ըստ էության չի կարող կանգ առնել և պարփակվել ՊՆ շրջանակում, և այն պետք է շատ արագ ներառի նաև պետական կառավարման համակարգի այլ ոլորտներ: Որովհետև պետական կոռուպցիան շղթա է և չի կարող կոռուպցիա լինել կարևորագույն մի ոլորտում՝ ՊՆ-ում, ու չլինել այլ ոլորտներում: Եվ ուրեմն՝ չի կարող կոռուպցիան արմատախիլ արվել առանձին վերցրած մեկ ոլորտում, հետևաբար, եթե այն սահուն և ներդաշնակ կերպով չի տարածվում այլ օղակների վրա, ուրեմն այստեղ հրամայականները պետական չեն:

Հենց դա պետք է լինի տեղի ունեցողի հանրային գնահատականի կամ չափորոշիչի մեկնակետը կամ հենման կետը: Ըստ այդմ՝ եթե նման դեպքերում դրվում է հարց, թե ով է հաջորդ պաշտոնյան, ապա տվյալ պարագայում այդ հարցն արդեն բավական մանր է՝ հաշվի առնելով, որ խոսքը վաղուց արդեն պետության ճակատագրի մասին է: Տվյալ պարագայում հարցը պետք է լինի, թե որն է հաջորդ ոլորտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում