Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաուլ Ալբիոլը հայտնել է, որ ուրախ է իր ակումբակցի` Իկեր Կասիլյասի համար:
Իսպանիայի ընտրանու կազմում դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Ուրուգվայի հավաքականի դեմ խաղի հիմնական կազմում:
«Ես անչափ ուրախ եմ, որ Իկերը սկսեց խաղալ: Դա կարևոր էր նրա համար: Կասիլյասը կրկին կարող է հաճույք ստանալ ֆուտբոլից»,- ասել է Ալբիոլը:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրկել էր Կասիլյասին խաղադաշտ դուրս գալու հնարավորությունից: Պորտուգալացի մասնագետի կարծիքով` Դիեգո Լոպեսն ավելի լավ խաղ էր ցուցադրում:







































