Wednesday, 01 07 2026
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ

Տրվել է Շիրակի փողոցից մինչև Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մեկնարկը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Շիրակի փողոցից մինչև Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մետր լայնությամբ, շուրջ 1,5 կմ երկարությամբ: Տեղում, մանրակերտի վրա, քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները նշել են, որ ավտոճանապարհը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվելու են բոլոր անհրաժեշտ հաղորդուղիների տեղափոխումները, իսկ լուսավորության համակարգում տեղադրվելու են լուսադիոդային (LED) լուսատուներ:

Երևանի քաղաքապետին են ներկայացվել նաև ավտոճանապարհի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված արժեքավոր գտածոները, որոնք պատկանում են ուրարտական ժամանակաշրջանին: Հարկ է նշել, որ մինչ Շիրակ-Արգավանդ ավտոճանապարհի կառուցման ծրագրի մեկնարկը, հաշվի առնելով, որ այն անցնելու է Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրի հարակից հատվածով, տեղում նախ անհրաժեշտ պեղումներ են կազմակերպվել, որպեսզի որևէ հնություն գետնի տակ չմնա։

Հիմնարկեքի արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սերենիսիմա Կոնստրուցիոնի կազմակերպության նախագահ Ալբերտո Բրենտեգանին ստորագրել են նոր ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում:

Առանձնակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում:

«Արդեն երկու տարի է, ինչ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ փուլ առ փուլ մայրաքաղաքում խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրեր ենք կյանքի կոչում: Այսօր տվեցինք Շիրակ փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածի շինարարության մեկնարկը: Այն Երևանի Շենգավիթ վարչական շրջանը կկապի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ: Այս աշխատանքների շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի նաև 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Նաև նշեմ, որ այս հատվածի շինարարական աշխատանքները կիրականացնի միջազգային մրցույթում հաղթած իտալական փորձառու կազմակերպությունը», – նշել է քաղաքապետը:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը կշարունակվեն նաև առաջիկա տարիներին և կընդգրկեն քաղաքի այլ վարչական շրջաններ:

«Առաջիկայում կտրվի նաև ծրագրի երրորդ և չորրորդ փուլերի մեկնարկը, որոնք դեռևս մրցութային փուլում են: Ընդհանուր առմամբ ծրագրի բոլոր փուլերի շրջանակում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխանող անընդհատ երթևեկությամբ 23 կմ շրջանցիկ ավտոճանապարհ, որը կձգվի Արտաշատի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ իրար կապելով Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները: Այն կդառնա ճանապարհային լուրջ հանգույց և զգալիորեն կլուծի մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, ինչն իսկապես մեծ ձեռքբերում կլինի Երևանի համար»,- նշել է քաղաքապետը:

Հարկ է նշել, որ նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ շինարարական աշխատանքները կավարտեն նախատեսված ժամկետում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում