Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է արտահայտել` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկության հետ, հայտնում է Reuters-ը:
Հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի կունենա քվեարկություն, որի արդյունքներում Գերմանիան կարող է պաշտոնապես ճանաչել «ցեղասպանություն» տերմինը` կապված Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների հետ:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը «քաղաքական չարաշահում» էր անվանել Գերմանիայում Հայոց ցեղասպանության քվեարկությունը:











































