Bloomberg գործակալությունը հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։
Այն գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն։ Հարձակվողի տրանսֆերը գնահատվում է 116 մլն եվրո։
Երկրորդը «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տոմաս Մյուլլերն է՝ 79 մլն եվրո տրանսֆերային գումարով։
Առաջին եռյակը եզրափակել է «Բավարիա»-ի ևս մեկ հարձակվող՝ Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 74 մլն եվրո։






































