Հունաստանի փոխարտգործնախարար Նիկոս Կսիդակիսը կարծում է, որ ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կերկարացվեն։ Այս մասին նա հայարարել է Kommersant-ի հետ հարցազրույցում։
«Չեմ կարող իմանալ վեջնական որոշումը, սակայն կարծում եմ, որ պատժամիջոցների ռեժիմը կերկարացվի, թեև լուրջ քննարկման արդյունքում։ Եվ վերջապես, պատժամիջոցները հավերժ չեն»,- ասել է հույն դիվանագետը։
Նրա խոսքով՝ ներկայումս ԵՄ ներսում ընթանում է քննարկում ամբողջ իրադրությունը վերլուծելու անհրաժեշտության վերաբերյալ, այլ ոչ թե պատժամիջոցների ավտոմատ երկարացման։ «ԵՄ-ում գնալով ավելանում են պատժամիջոցները հանելուն կողմ ձայները։ Եվ դրանք գնալով ավելի բարձր են դառնում»,- ընդգծել է Կսիդակիսը։
Մայիսի 26-ին Հունաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Աթենքը դեմ հանդես կգա Ռուսաստանի սահմանափակումների երկարացմանը ԵՄ-ում այդ հարցի քննարկման ժամանակ։












































