Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ժիրայր Սէֆիլյանը ձևավորում է Ազգային դիմադրության կոմիտե. ՇԱԳԱՄ

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու նպատակով Ժիրայր Սէֆիլյանին բանակցություններ վարելու լիազորություններ տալու վերաբերյալ:

Ամփոփելով «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության՝ ս.թ. մայիսի 12-ի հայտնի ասուլիսից հետո արձանագրված արդյունքները, կարող ենք եզրակացնել, որ մեր նախաձեռնությամբ մեկնարկած հանրային դիմադրության գործընթացն արձանագրել է առաջին դրական արդյունքները:

Գաղտնիք չէ, որ մեր դեմ Ադրբեջանի ձեռքով իրականացվող սողացող պատերազմի համատեքստում սանձազերծված ապրիլյան ագրեսիայի գլխավոր նպատակներից մեկը Արցախի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի բնակչության ու բանակի շրջանում տարածքային զիջումների տրամադրությունների արմատավորումն էր:

Սակայն մեր նախաձեռնած հանրային դիմադրությունը հաղթահարեց այս լայնածավալ հոգեբանական ահաբեկչության պլանավորած ազդեցությունը, դուրս մղեց տարածքային զիջումների հաշվին անվտանգություն ստանալու կեղծ ու վտանգավոր թեմատիկան և դրա փոխարեն հանրային քննարկումների առարկա դարձրեց հակառակորդին հակահարված հասցնելու միջոցով երաշխավորված անվտանգություն ապահովելու խնդիրը:

Միևնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ կառավարող վարչախումբը եթե մասնակից չէ Արցախը հանձնելու և Հայաստանին ռազմական պարտության մատնելու դավադրությանը, ապա արտաքին անվտանգության ապահովման հարցում առնվազն հանցավոր անգործություն ու անձեռնհասություն է ցուցաբերում՝ ակամա նպաստելով այդ դավադրության իրականացմանը: Բացի այդ՝ կառավարող վարչախումբը բացարձակապես վստահություն չունի ժողովրդի շրջանում, ուստի անգամ շատ մեծ ցանկության դեպքում չի կարող համախմբել նրան և կազմակերպել համազգային դիմադրություն:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև նկատի ունենալով, որ ինքնապաշտպանության սրբազան իրավունքը չի կարող սահմանափակվել կառավարող վարչախմբի լիազորություններով և, առավել ևս՝ նրա կամքով ու գործողություններով, նախատեսում ենք մեր կազմակերպության հանրային հեղինակությունը ծառայեցնել հասարակությանը հակահարվածին հոգեբանորեն նախապատրաստելու և հաջորդ քայլով ազգային դիմադրության քաղաքական շարժում մեկնարկելու համար:

Մեր պատկերացմամբ՝ նշված դիմադրության շարժումը պետք է կառավարի այդ նպատակով ստեղծվելիք համապատասխան մարմինը՝ Ազգային դիմադրության կոմիտեն, որը պետք է ձևավորվի Հայաստանում (Արցախը ներառյալ) և արտերկրում բնակվող հեղինակավոր հասարակական-քաղաքական գործիչներից: Հեռանկարում Ազգային դիմադրության կոմիտեի համակարգմամբ ընթացող դիմադրական շարժումը պետք է ապահովի նաև պետական կառավարման լծակների փոխանցումը ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը, որն արդեն ի վիճակի կլինի համախմբելու ժողովրդի ու պետության ռեսուրսները և հակահարվածի միջոցով ծնկի բերելով հակառակորդին՝ ապահովելու երկարատև խաղաղություն ու անվտանգություն:

Նշված առաքելությունն իրականացնելու համար մեր կազմակերպությունը լիազորում է Ժիրայր Սէֆիլյանին՝ նրան հանձնարարելով բանակցություններ վարել Ազգային դիմադրության կոմիտեի անդամության հավանական թեկնածուների հետ, ինչպես նաև առաջիկա օրերին մամուլի ասուլիսով ներկայացնելու այդ գործընթացի վերաբերյալ մեր մոտեցումները:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում