Իրանում մինչև ներկայիս վարչակազմի լիազորությունների ավարտը՝ օգոստոսին կբացվի նոր տիեզերակայանը: Այս մասին հաղորդում է Mehr News գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդիին:
Վահիդիի խոսքով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է տիեզերակայանից արձակել 2 հրթիռակիր, որոնք ուղեծիր կհանեն մի քանի արբանյակներ: Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանից կիրականացվի ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի այլ երկրների արբանյակների թողարկումը:
Ավելի վաղ Իրանում բացվել է Հետազոտությունների և տիեզերական տարածությունների մոնիթորինգի կենտրոն՝ Իրանի տիեզերական համակարգերի և հետազոտական արբանյակների անվտանգությունը բարձրացնելու նպատակով:
Առաջիկա 5 տարիների ընթացքում Իրանը կթողարկի իր սեփական արբանյակը:
Նշենք, որ արբանյակների մշակման և թողարկման վրա Իրանը ծախսել է մոտ 70 մլն դոլար: Արբանյակի թողարկումն արժեցել 30 մլն դոլար, որին ավելացվել է ևս 40 մլն՝ ֆունկցիոնալ բլոգների փոխանցման համար:










































