Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի երգչուհի Ադելը տուն է գնել ԱՄՆ-ում: Ադելը դրա համար վճարել է 9.5 միլիոն դոլար: Ընդգծվում է, որ դա ԱՄՆ տարածքում Ադելի կողմից անշարժ գույք ձեռք բերելու առաջին դեպքն է:
Այն գտնվում է Բևերլի Հիլզում, որի հարևանությամբ հանրահայտ անձանց առանձնատներն են: Ադելի հարևաններն են Ջենիֆեր Լոուրենսը, Էշթոն Քատչերը, Քեմերոն Դիասն ու Միլա Կունիսը:
Հայտնի է, որ տան տարածքը 1000 քառակուսի մետրից փոքր-ինչ քիչ է, ունի 6 ննջասենյակ ու 6 լոգասենյակ, լողավազան և այլն:











































