Wednesday, 24 06 2026
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն

Բարձրաստիճան ոստիկանի «համեստ» դղյակը. մամուլ (լուսանկար)

Լուսանկարում պատկերվածը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի մեղմ ասած, տունն է: Այս դղյակը գտնվոմ Արեշի 5-րդ փողոցի վրա՝ այսպես կոչված «45-ի ԱՏՍ»-ի դեմ դիմաց: Թե ում անունով է գրանցված դղյակը, «Հայկական Ժամանակ»-ին չի հաջողվել պարզել: ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի այդ հարցին չի պատասխանել, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել:

Նա չի պատասխանել նաև, թե ում անունով են գրանցված նույն Ռոմա Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների կողմից շահագործվող մի շարք թանկարժեք մեքենաները: Խոսքը մասնավորապես 05QQ005 պետհամարանիշով «Մերսեդես G550»- ի, 05VV005 պետհամարանիշով «Բենթլիի», 91ՍՈ111 պետհամարանիշով «Պորշի», 005DD05 պետհամարանիշով «Ռենջ հովերի», 14RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադոյի» մասին է:

ՀՀ օրենսդրությունն իրոք թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել: Ու ինչպես նկատեցիք, ոստիկանությունն այս դեպքում չի շեղվում օիենքից: և ՀՀ օրենսդրության սահմաններում ՀՀ քաղաքացին չի կարող իմանալ, թե ախր այդ ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան ոստիկանի տիրապետության տակ հայտնվում «Բենթլի». «Պորշ», «Ռենջ Ռովեր»…: Որտեղից է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերում:

Բացառված չէ, որ հետագայում պարզվի, որ այս տունն էլ, ինչպես Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Ձաքարյանի պալատը, օտարերկրյա ներդրում է: Կամ էլ ասենք՝ Ռոմա Մկրտումյանը ինչ֊որ սերմ է ճարել. ցանել է և նման դղյակ է աճել:

Թերթը նշումէ, որ տարիներ շարունակ Ռոմա Մկրտումյանը աշխատել է ոստիկանության մեծն բարեփոխիչ Վովա Գասպարյանի հետ, երբ նա Ռազմական ոստիկանության պետն էր: Դառնալով ՀՀ ոստիկանապետ՝ Վովա Գասպարյանն այնպես բարեփոխեց ոստիկանությունը, որ բարձրաստիճան ոստիկանները էլ ավելի հարստացան և նրանց ավտոպարկը հիմա հիշեցնում է աշխարհի հայտնի ավտոցուցահանդեսների ցուցասրահ:

Ինչ վերաբերում է Ռոմա Մկրտումյանին, ապա խոսակցություններ կան. որ նա բիզնես է անում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի հետ: Այս հարցով մեկնաբանության համար Աշոտ Ահարոնյանին թերթը չի դիմել, չէ՞ որ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական հարաբերությունների և բիզնես-պարտնյորների մասին տեղեկություններ տրամադրել, առավել ևս երբ խոսքը բարձրաստիճան ոստիկանի մասին է, ում’ օրենսդրությունը ընդհանրապես թույլ չի տալիս բիզնեսով զբաղվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում