Իրենց չորքոտանի ընկերներին հաճելի օրեր պարգևելու նպատակով՝ շների տերերը կարող են նրանց համար հոյակապ հանգիստ գնել: Կենդանիների հյուրանոցում խոստանում են, որ այդ ամառը կենդանիները երբեք չեն մոռանա:
Երկու շաբաթը, որոնք տնային կենդանիները կանցկացնեն շների դրախտում, նրանց տերերի համար կարժենա 73.000 դոլար: Հաճախորդ կենդանիներին Բրիսթոլում գտնվող շքեղ երկհարկանի առանձնատուն կտեղափոխեն լիմուզինով: Ուղևորության արժեքի մեջ են մտնում մի շարք ծառայություններ, որոնք մարդկանց ընկերները կստանան շքեղ հանգստի ժամանակ:
Ծառայությունների թվում են՝ զբոսանք գյուղական վայրում, լողափին խաղ, ինչպես նաև սերֆինգի դասընթացներ: Նրանց կտրամադրվեն շքեղ հանդերձարաններ, որտեղ հատուկ շների համար ստեղծված դիզայներական հագուստներ ու աքսեսուարներ կլինեն:










































