Չինաստանում Յունչեն քաղաքի կոմկուսի գրասենյակի պետի նախկին տեղակալը մահապատժի է ենթարկվել 11 անչափահաս աղջիկների բռնաբարելու համար: Այս մասին հաղորդում է տեղի մամուլը:
Լի Սինգունը ձերբակալվեր էր դեռևս 2012 թ. մայիսին՝ անչափահասների նկատմամբ բռնության և անպարկեշտ գործողությունների մեղադրանքով:
Հետաքննությունը պարզել է, որ 2011 թ. երկրորդ կեսին նա բռնաբարել է 11 անչափահաս աղջիկների: Լի Սինգունը խոստովանել է իր մեղքը և դատարանի կողմից մահապատժի դատապարտվել:
Չնայած նա բողոքարկել է դատավճիռը՝ պատիժը չի փոխվել։








































