«Չելսի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել 2013/14 թվականների մրցաշրջանում լոնդոնյան ակումբի հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:
«Հիանալի է, երբ մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը սեփական հարկի տակ ես անցկացնում: Երկրպագուները հնարավորություն կունենան ապացուցելու, թե որքան են նվիրված թիմին:
Երջանիկ եմ, որ կարող եմ մեկնարկել «Սթեմֆորդ Բրիջ»-ում: Մեզ զգացումներով լի և միաժամանակ բարդ մրցաշրջան է սպասվում: Բոլոր ակումբներին հաջողություն եմ մաղթում: Հուսով եմ, որ մենք դիտարժան ֆուտբոլ կցուցադրենք, ինչով էլ կուրախացնենք Պրեմիեր Լիգայի բոլոր երկրպագուներին»,- ասել է Մոուրինյոն:









































