Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը կարծում է, որ ակումբին պետք են նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ:
«Ես ցանկանում եմ մյուս մրցաշրջանում պայքարել մեծ նպատակների համար: Որպես ակումբի առաջատար ֆուտբոլիստ՝ ուզում եմ, որ իմ ակումբն էլ ավելի ուժեղ լինի: Ուստի սպասում եմ նոր ֆուտբոլիստների «Բորուսիա»-ում։ Հուսով եմ՝ կազմը կհամալրվի»,- Ռոյսի խոսքը մեջ է բերում Funke Mediengruppe-ը:
Անցած մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիա» ակումբը Գերմանիայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը՝ 10 միավորով ետ մնալով Մյունխենի «Բավարիա»-ից:






































