Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պարգևատրել է հոլիվուդյան դերասաններ Ռիչարդ Գիրին, Ջորջ Քլունիին և Սալմա Հայեկին՝ հայտնում է Reuters գործակալությունը։ Մեդալների հանձնման արարողությունն անցկացվել է Վատիկանում։
Դերասաններին պարգևներ են հանձնել Scholas Occurrentes հիմնադրամին օգնելու համար, որը զբաղվում է արվեստի հետ տեխնոլոգիաների միավորման աշխատանքով և նպատակաուղղված է սոցիալական ինտեգրմանն ու խաղաղության մշակույթին։
Ֆրանցիսկոսը համանման կազմակերպություն էր ստեղծել, երբ կարդինալ էր Բուենոս Այրեսում, սակայն այժմ Scholas Occurrentes-ը դուրս է եկել միջազգային մակարդակ և աշխատում է Վատիկանից։ Գիրը, Քլունին և Հայեկը համաձայնել են դառնալ հիմնադրամի արտ-նախագծերից մեկի դեսպաններ։













































