Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Ստամբուլում մասնակցել է Կոստանդնուպոլսի գրավման (1453 թվական) 563-ամյակի արարողությանը:
Իր ելույթում Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի չարակամները ցանկանում են մեզնից վրեժխնդիր լինել Ստամբուլի գրավման համար: Սակայն ոչ ոք ի զորու չէ կործանել մեր երկիրը: Ստամբուլի նվաճումից հետո թուրքերը տեղավորվել են Անատոլիայում ու Թրակիայում և չեն պատրաստվում լքել այդ հողերը:
Վերջին 100 տարում Թուրքիան ուժեղ վերափոխվել է՝ «հիվանդ մարդու» ժառանգորդից, ինչպիսիք որ որոշակի ուժեր համարում էին Օսմանյան պետությանը, վերածվելով աշխարհի առաջատար տնտեսությունն ունեցողներից մեկի:
Այս ազգը դեռ մեկ դար առաջ է չարակամներին արժանի պատասխան տվել Չանաքքալեում, Կուտ էլ Ամարայում, Կովկասում: Վստահ եմ, որ մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը (2023 թվական)՝ մեր երկիրը կընդգրկվի աշխարհի 10 ամենազարգացած երկրների թվում»:











































