Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է հաղթանակն «Ատլետիկո»-ի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Արքայական ակումբ»-ը հետխաղյա 11մ հարվածաշարում առավելության է հասել 5:3 հաշվով:
«Սիմեոնեի թիմին կարող եմ միայն շնորհավորել ֆանտաստիկ խաղի կապակցությամբ: Երկու թիմերն էլ պայքարեցին մինչև վերջ ու չհանձնվեցին: Ամեն ինչ որոշեց 1 11 մետրանոցը: Կարող եմ վստահեցնել, որ Սիմեոնեն հրաշալի մարզիչ է՝ արդեն իսկ ապացուցելով իր կարիերայով:
Այս եզրափակչից գլխավոր եզրահանգումն այն է, որ համարձակությունը հաճախ վարպետությունից կարևոր է: Ուրախ եմ, որ մենք ավելի ուժեղ գտնվեցինք»,- Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը:








































