Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ հաղթանակից հետո «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Զինեդին Զիդանը շարունակելու է աշխատանքը թիմի գլխավոր մարզիչ պաշտոնում:
««Ռեալ»-ի ու Զիդանի սիրավեպը կշարունակվի»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը պատմության մեջ 11-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:









































