Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հաղթանակն «Ատլետիկո»-ի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Արքայական ակումբ»-ը հետխաղյա 11մ հարվածաշարում առավելության է հասել 5:3 հաշվով:
«11 մետրանոց հարվածաշարը միշտ վիճակախաղ է: Երբեք չես կարող կանխագուշակել՝ ինչպես կդասավորվի այն: Բայց մենք ցույց տվեցինք, որ ավելի փորձառու ենք:
Բոլորս իրացրինք մեր հարվածները: «Ռեալ»-ն արժանի էր այդ ֆանտաստիկ երեկոյին: Մրցաշրջանն ավարտվեց: Պետք է հանգստանալ ու կենտրոնանալ «Եվրո»-ի վրա»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































