Իսպանացի հնագետները հայտնաբերել են պալեոլիթի դարաշրջանի մի քանի եզակի ժայռապատկերներ՝ հայտնում է The Guardian-ը:
Բասկերի երկրի հյուսիսում գտնվող Ատկսուրա (Atxurra) ստորգետնյա քարանձավում հայտնաբերվել են մոտ 70 ժայռապատկերներ: Դրանցում պատկերված են ձիեր, ցուլեր, այծեր և եղջերուներ: Պատմաբանների կարծիքով՝ պատկերները կարող են լինել 12.5-14.5 հազար տարեկան:
Քարանձավը գտել են 1929 թվականին, որի մանրամասն ուսումնասիրությամբ զբաղվել են 1934-35 թվականներին, սակայն այն ժամանակ գիտնականները ոչինչ չեն գտել: Հնագետները աշխատանքները վերսկսել են միայն 2014 թվականին:










































