«Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկն է»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի մասին նման կարծիք է հայտնել բրիտանական Daily Mirror պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլ»-ը հարձակվող Էնդի Քերոլի տրանսֆերային իրավունքները վաճառելու է «Վեսթ Հեմ»-ին՝ 17.5 մլն ֆունտի դիմաց: Ակումբը պատրաստվում է կազմը համալրել ևս 3 ֆուտբոլիստների միջոցով, որոնց թվում են Քրիստիան Ատսուն, Լուիս Ալբերտոն ու Հենրիխ Մխիթարյանը:
«Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկն է: Բրենդան Ռոջերսը պատրաստ է ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել 23 մլն ֆունտ, որպեսզի առաջ անցնի «Յուվենթուս»-ից ու ՊՍԺ-ից, որոնք հանդես են գալու Չեմպիոնների Լիգայում»,- գրում է պարբերականը:


































