ԱՄՆ պետդեպարտամենտը ուրբաթ օրը չի հստակեցրել Ռուսաստանի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցների մասին G7-ի հայտարարությունը ` Ուկրաինայում և Ղրիմում իրավիճակի կապակցությամբ, սակայն Մոսկվային կրկին կոչ է արել կատարել Մինսկի համաձայնագիրը և թերակղզին վերադարձնել «օրինական տիրոջը», հայտնում է RIA Novosti-ն:
«Այն ամենը, ինչ կարող եմ ասել, դա այն է, որ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ մնում են ուժի մեջ՝ կապված Ղրիմում իր գործողությունների հետ, ինչպես և Ուկրաինայի արևելքում, քանի դեռ այն չի կատարել իր Մինսկի պարտավորությունները` դա պատժամիջոցների հատուկ շարք է: Եվ քանի դեռ չի վերադարձրել Ղրիմն իր օրինական տիրոջը, որը համարվում է Ուկրաինան, դա պատժամիջոցների այլ տեսակ է»,- հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Ինչ վերաբերվում է հաջորդ պոտենցիալ քայլերին, ապա ես չեմ կարող կանխագուշակել, թե դրանք ինչպիսին կլինեն»,- ավելացրել է նա:
Ճապոնիայում տեղի ունեցած G7 գագաթնաժողովի ժամանակ համատեղ հռչակագրում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան ուժի մեջ մինչև Մինսկի համաձայնագրի լիակատար կատարումը և կարող են ուժեղացվել անհրաժեշտության դեպքում:









































