Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ կիրառված գոլերի գրանցման GLT ավտոմատ համակարգն օգնել է որոշել գոլի հեղինակին:
Մրցաշարի առաջին տուրի շրջանակներում է կայացած Թահիթիի և Նիգերիայի հավաքականների խաղի ժամանակ խփված գոլն ի սկզբանե գրանցվել է Ուվու Էչիջիլեի հաշվին: Սակայն GLT համակարգի տեսախցիկների կատարած ձայնագրությունների մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ իր թիմի դարպասը գրավել է Թահիթիի ընտրանու խաղացող Նիկոլա Վալարը:
Հիշեցնենք` հուլիսի 5-ին Ցյուրիխում կկայանա IFAB խորհրդակցությունը, որը ֆուտբոլային կանոններ է հաստատում: Այն որոշում կկայացնի գոլերի գրանցման ավտոմատ համակարգի վերաբերյալ:







































