Gordonua.com կայքի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը որոշել է Թուրքիային հատկացնել հավելյալ 47 միլիոն եվրո՝ սիրիացի փախստականների խնդիրները հոգալու համար:
Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունը: Եվրոպական հանձնաժողովը 20 միլիոն եվրո կհատկացնի Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության պոտենցիալի մեծացմանը, իսկ մնացյալ 27 միլիոն եվրոն՝ սիրիացի փախստականների համար կրթության մատչելիությանը:
Այսպիսով սիրիացի փախստականների կարիքներն ապահովելու համար Թուրքիային հատկացված գումարի չափը հասավ մոտ 240 միլիոն եվրոյի:







































