Ողջ Թուրքիայից հազարավոր մարդիկ են միացել ակցիային, որը երկուշաբթի երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում սկսել էր միայնակ ցուցարարը: «Կանգնած մարդը»՝ այդպիսի անվանում է ստացել բողոքի արտահայտման նոր ձևը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և այլ քաղաքներում, նույնիսկ արտերկրում թուրքերը լուռ հոտնկայս ակցիա են անցկացրել: Մարդիկ կանգնել են այնքան, որքան ներել են ուժերն ու համբերությունը: Թաքսիմում ներկայում ավելի քան 1000 մարդ կա, որոնց առջև ելույթ է ունենում պարային զույգը՝ բարձրացնելու համար նրանց ոգին:
«Աթաթուրքը միշտ ամուր կանգնել է ոտքերի վրա, գրեթե բոլոր լուսանկարներում նա պատկերված է այդպես: Մենք նույնպես չենք ցանկանում հանձնվել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Հաղորդվում է, որ երեքշաբթի՝ օրվա ընթացքում, ձերբակալություններ են եղել բողոքի ակցիայի մասնակիցների շարքում:
Ընդհանուր առմամբ հանրապետությունում վիճակը կարգավորվել է:









































